Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Փաշինյան. «Կիկոսի մահի» նորանոր մշակումներ ենք տեսնում, մեր ընդդիմությունն ասում է՝ վա՜յ Կիկոս ջան

28 Օգոստոսի, 2025

default.jpg

Օգոստոսի 8-ից հետո ավելի ակնհայտ դարձավ, թե «Կիկոսի մահն» ինչ մեծ ազդեցություն ունի մեր սոցիալ հոգեբանության և մտածողության վրա։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Թրամփի ուղու» մասին հարցերին։

«Երբ հեռուստացույց ենք միացնում կամ հարցազրույցներ ենք հետևում, տեսնում ենք Կիկոսի մահի ամենատարբեր վարկածներ և մշակումներ։ Օրինակ, «Բա որ գնացի մարդի, ունեցա որդի, անունը Կիկոս, գլխարկը պոպոզ, վեր ելավ ծառին, վեր ընկավ քարին, վայ Կիկոս ջան, վայ որդի ջան»։ Հիմնականում մեր ընդդիմությունն այս վերջին հատվածն է օգտագործում, որպես իրենց հիմնական ասելիք»,- նշեց Փաշինյանը։

«Փաստաթուղթը, որի մասին խոսքը, ընդամենը հինգ կետից բաղկացած է։ Այդ կետերում ընդգրկված են՝ տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն, սահմանների անխախտելիություն, փոխադարձություն։ Եթե որևէ հայտարարություն այս տերմիններից դուրս է, ապա դա իրականությունից կտրված է։ Սակայն այն, ինչ այս հինգ տերմինի շրջանակում է, կարող ենք քննարկել»։

Նա ընդգծեց, որ հնարավոր չէ մոդելավորել բոլոր հնարավոր տարբերակները, սակայն ցանկացած տարբերակ պետք է համապատասխանեցվի այս շրջանակին։ «Եթե տեղավորվում է, ապա քննարկելի է, չէ՝ ուրեմն քննարկման ենթակա չէ»։

Փաշինյանը հայտնեց, որ օգոստոսի 8-ից հետո առարկայական քննարկումներ չեն եղել, և քննարկումները կսկսվեն սեպտեմբերից՝ ներառելով ԱՄՆ-ը և Ադրբեջանը։

«Կիկոսի մահի նորանոր մշակումներ կարող են լինել, սակայն եթե դրանց ցանկացած բանաձև տեղավորվում է այս հինգ տերմինի շրջանակում, ապա այն քննարկելի է»,- եզրափակեց վարչապետը։