Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Փաշինյան. Այո, Բաքվի հետ խաղաղություն է հաստատվել, բայց դա չի նշանակում, որ իրար հարցեր չունենք

28 Օգոստոսի, 2025

default.jpg

Ադրբեջանի նախագահը, ինչպես ես տեղեկացել եմ, իր հարցազրույցում արձանագրել էր Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության հաստատումը։ Այս մասին օգոստոսի 28-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այն դիտարկմանը, որ Վաշինգտոնում հանդիպումից հետո ինքը խաղաղությունը ներկայացնում է որպես արդեն կայացած փաստ, սակայն մինչ այժմ ադրբեջանական կողմը շարունակում է շանտաժի լեզվով խոսել և շարունակել պնդել իր պահանջները։

«Երկրորդը, երբ մենք ասում ենք, որ խաղաղություն է հաստատվել, դա չի նշանակում, որ կողմերը այլևս որևէ հարց չունեն իրար։ Նման բան չի պատահում անգամ այն երկրների հետ, որոնց հետ մենք կոնֆլիկտ չենք ունեցել։ Միջպետական հարաբերությունների զարգացումը շարունակական գործընթաց է, որտեղ կողմերը կարող են ունենալ ինչպես համաձայնություններ, այնպես էլ անհամաձայնություններ, որոնք ընդհանուր պատկերի վրա ազդեցություն չեն ունենում։

Բայց ես օգոստոսի 18-ի ուղերձում նշել եմ, որ խաղաղությունը խնամքի կարիք ունի, և այդ խնամքը պետք է լինի անընդհատ։ Արձանագրումն այն է, որ այո, խաղաղությունը հաստատված է, և իմ ուղերձում ասածս այն էր, որ հաստատված խաղաղությունը պետք է դառնա ավելի ինստիտուցիոնալ։ Իմ արձանագրումից հետո ոչինչ չի փոխվել, և կարող եմ ենթադրել, որ չի էլ փոխվի», հայտարարեց Փաշինյանը։