Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Տավուշի թեմը պարզաբանում է համացանցում տարածված տեսանյութը

28 Օգոստոսի, 2025

default.jpg

Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմը հանդես է եկել պարզաբանմամբ:

«Օրերս համացանցում տարածվել է մի տեսանյութ, որը փորձ է անում ցույց տալ, թե մեր գործող վանքերը անուշադրության են մատնված։ Ուզում ենք շեշտել, որ այդ տեսանյութում պատկերվածը Հաղարծնի վանքը չէ, ինչպես նշվում է, այլ Գոշավանքի Սուրբ Աստվածածին եկեղեցու գավիթը։

Հաշվի առնելով, որ տեսանյութի տարածումից հետո sրտացավ և մտահոգ անձինք հարցեր են առաջ քաշել՝ ցանկանում ենք պարզաբանել։ Տեսանյութի նկարահանումից մեկ օր առաջ, ըստ եկեղեցու աշխատակիցների, գողություն է իրականացվել գավթի գրատնից։ Աշխատակիցները այս դեպքի կապակցությամբ հաշվառել են առկա ծիսական պարագաները և հոգևոր գրականությունը։ Հստակապես հենց այդ ընթացքն է նկարահանվել ու հրապարակվել՝ վստահեցնելով, իբրև թե վանքը անխնամ է։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաջնորդությամբ գործող բոլոր վանքերը միշտ գտնվել են եկեղեցական հսկողության և խնամքի ներքո, անկախ այցելուների և տուրիստական խմբերի մեծ հոսքից։ Կոչ ենք անում նման իրավիճակներում անմիջապես կապ հաստատել տեղում ծառայող հոգևորականների հետ և ստանալ համարժեք պարզաբանումներ՝ այդկերպ ավելի մեծ ծառայություն բերելով թե՛ Եկեղեցուն, թե՛ հանրությանը։

Տեր Թադեոս քահանա Թադևոսյան

Գոշավանքի հոգևոր հովիվ»։