Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

ԱՄՆ բոլոր պետական շենքերում դրոշները կիսով չափ կիջեցվեն Մինեապոլիսի դպրոցում տեղի ունեցած հրաձգության կապակցությամբ

27 Օգոստոսի, 2025

default.jpg

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հայտարարություն՝ ի հիշատակ Մինեապոլիսի կաթոլիկ դպրոցում տեղի ունեցած ողբերգության զոհերի։

«2025 թվականի օգոստոսի 27-ին Մինեսոտայի Մինեապոլիս քաղաքում տեղի ունեցած անիմաստ բռնության զոհերի հիշատակին՝ հրապարակում եմ հրամանագիր: Ինձ՝ որպես ԱՄՆ նախագահի, Սահմանադրությամբ և օրենքներով տրված լիազորություններով, հրահանգում եմ մինչև 2025 թվականի օգոստոսի 31-ի մայրամուտը Սպիտակ տանը և բոլոր պետական շենքերում ու տարածքներում, ռազմական կետերում ու ռազմածովային կայաններում, ինչպես նաև Կոլումբիայի շրջանում և ամբողջ երկրում ԱՄՆ դրոշը կիսով չափ խոնարհել։ Նույնը կիրառելի է նաև արտասահմանում գտնվող ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչություններում, հյուպատոսական հաստատություններում և ռազմական օբյեկտներում»,- նշված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Մինեսոտայի Մինեապոլիս քաղաքի «Ավետում» կաթոլիկ դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհվել են երկու երեխա, իսկ մոտ 20 հոգի վիրավորվել են։