Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Դատարանից Ռուբեն Հակոբյանի խափանման միջոց կալանքը վերացվեց, և նա ազատ արձակվեց նիստերի դահլիճից

27 Օգոստոսի, 2025

default.jpg

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, Դ․ Արղամանյանի նախագահությամբ, վերանայեց Ռուբեն Հակոբյանի կալանքը՝ նրան փոխարինելով բացակայելու արգելքով։

Հակոբյանը ազատ արձակվեց դատարանի դահլիճից։

Ավելի վաղ, նրա պաշտպան Գրիգոր Մեղդեսյանը ներկայացրեց միջնորդություն՝ դադարեցնելու քրեական հետապնդումը և կարճելու գործի վարույթը։ Պաշտպանն ընդգծեց, որ քրեական գործը սկսվել է չվավերացված աղբյուրից ստացված տեղեկության հիման վրա, ինչը խախտում է Կրեական դատավարության օրենսգրքի պահանջները։

Դատավորը, խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո, մերժեց ներկայացված միջնորդությունը՝ չընդունելով Հակոբյանի քրեական գործի վարույթի դադարեցումը։

Հիշեցնենք, որ 70-ամյա Ռուբեն Հակոբյանին մեղադրում են «իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր անելու» համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր 2-ամսյա կալանք: