Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Բուհերում թափուր տեղերը 5 անգամ նվազել են նախորդ տարվա համեմատ, ըստ ԿԳՄՍ նախարարի.

27 Օգոստոսի, 2025

default.jpg

2025-26 ուսումնական տարվա բուհական ընդունելության ժամանակ թափուր մնացած տեղերի թիվը հինգ անգամ պակաս է 2024 թվականի ցուցանիշների համեմատ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 27-ին, մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Եթե 2024 թվականին թափուր էր մնացել 6174 տեղ, ապա ընթացիկ ընդունելության ավարտին թափուր տեղերը 1174 են։ Ընդ որում, անվճար թափուր տեղերը ընդամենը 219-ն են։ Այս թվերը վկայում են, որ պլանավորման գործընթացը էապես բարելավվել է, այսինքն ընդունելության տեղերի պլանավորումը կատարվում է շատ ավելի իրատեսական մոտեցմամբ, քան նախորդ տարիներին։ Սա նաև ցույց է տալիս, որ այս ուղղությամբ աշխատանքները տալիս են իրենց արդյունքները»։

Ըստ Ժաննա Անդրեասյանի, իրենք շարունակաբար մեծ ուշադրություն են դարձնում բնագիտամաթեմատիկական ոլորտի զարգացմանը. «Պետության տրամադրվող ֆինանսական միջոցների կեսից ավելին ընթանում է հենց այս ոլորտին։ Այս տարի էլ գրանցվել է 5%-անոց աճ այս ուղղությունների դիմորդների թվով, ինչը կազմել է ընդհանուր ընդունելության ավելի քան 60%–ը։ Մենք նկատում ենք, որ այս բնագավառի դիմորդների թիվն աճում է և դրա հետևանքով նաև սովորողների թիվը»,– ընդգծեց նա։