Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Փաստացի փրկվել ենք մահից. ուղևորը քննադատել է Փարիզ-Երևան չվերթում օդանավի անսարքությունը. abcmedia.am

26 Օգոստոսի, 2025

default.jpg

Ֆրանսիական Transavia ավիաընկերության Փարիզ–Երևան չվերթը, որը նախատեսված էր օգոստոսի 25-ին առավոտյան 09:20-ին Օռլիի օդանավակայանից, կրկին վերադարձվեց Փարիզ մոտ երկու ժամ օդում մնալուց հետո։ Ըստ նախատեսվածի՝ Boeing 737-800 օդանավը պետք է վայրէջք կատարի Երևանում նույն օրվա 16:10-ին, սակայն «Զվարթնոց» օդանավակայանն այն ընդունեց շուրջ 5 ժամ ուշացումով։

Ուղևոր Մարիամ Այդինյանը պատմում է, որ թռիչքի մեկնարկից որոշ ժամանակ անց ինքնաթիռում տարօրինակ ձայն է լսվել։

«Թռիչքից մոտ մեկ ժամ անց մեզ հայտնեցին, որ պետք է վերադառնանք։ Ասում էին՝ անվտանգության նկատառումներով, բայց կոնկրետ խնդիրը չէին նշում։ Իջնելուց հետո պարզվեց, որ դուռը լավ չի փակվել, ներսում ապակու կտոր էր մնացել։ Պատկերացրեք՝ եթե օդաչուն չնկատեր, կարող էինք վթարի ենթարկվել։ Փաստացի, օդաչուի շնորհիվ, փրկվել ենք մահից», – ասել է Մարիամ Այդինյանը։

Նա հավելել է, որ ուղևորներին թռիչքի ընթացքում ոչինչ չեն առաջարկել. «Մարդիկ վախեցած էին, բայց ոչ ջուր տվեցին, ոչ էլ հստակ ինֆորմացիա։ Նույնիսկ երբ իջանք Փարիզի օդանավակայան, որևէ ներկայացուցիչ մեզ չմոտեցավ։ Ավելի ուշ կրկին նստեցրին նույն օդանավը, թեև սկզբում ասել էին, որ կփոխեն»։

Մարիամ Այդինյանը դժգոհ է սպասարկման որակից. «Վաուչերներ էին տրամադրել, որ օդանավակայանի սրճարաններից սնվենք, բայց երբ ջուր վերցնել գնացինք, դրանց արժեքը վավեր չէր։ Մարդիկ քաղցած էին, ջրի կարիք ունեին։ Սա ոչ թե գումարի, այլ վերաբերմունքի խնդիր է», – ավելացրել է Նա։

Նույն ավիաընկերության հետ խնդիրներ առաջացել են նաև Երևանից մեկնելու ժամանակ:

«Օգոստոսի 10-ին մեր չվերթը պետք է լիներ 15:30-ին։ Արդեն անցել էինք բոլոր ստուգումները, և օդաչուն հայտարարեց, որ թռիչքը չեղարկվում է։ Ասացին՝ մեծ թռչուն է մտել շարժիչի մեջ։ Հաջորդ օրը միայն կարողացանք մեկնել։ Այսինքն՝ և՛ գնալիս, և՛ վերադառնալիս խնդիր եմ ունեցել նույն ընկերության հետ», – ասաց Մարիամ Այդինյանը։