Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի օգոստոսի 18-24-ն ընկած ժամանակահատվածում 2 սմ-ով է իջել․ ՇՄՆ

25 Օգոստոսի, 2025

default.jpg

2025 թվականի օգոստոսի 18-24-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը նվազել է 2 սմ-ով՝ հասնելով 1900.54 մետրի (24.08.25թ․), ինչը նախորդ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 9 սմ-ով, սակայն 2025 թվականի հունվարի 1-ի համեմատ բարձր է 15 սմ-ով։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը 2025 թվականի օգոստոսի 18-24-ը կազմել է 0.627 միլիոն մ³, իսկ 2025 թվականի հունվարի 1-ից մինչև օգոստոսի 24-ը ներառյալ՝ 100.734 միլիոն մ³։

Սևանա լճից զիջված ջրի ծավալը՝ ըստ Հրազդան ՀԷԿ-ի ուղղաթեք ջրանցքի Գեղամավան դիտակետի, օգոստոսի 18-24-ը կազմել է 15.635 միլիոն մ³, իսկ ընդհանուր զիջումը՝ հունիսի 6-ից օգոստոսի 24-ը ներառյալ՝ 147.813 միլիոն մ³։