Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Թրամփն առաջարկել է Պենտագոնը վերանվանել «Պատերազմի նախարարություն»

25 Օգոստոսի, 2025

default.jpg

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախընտրում է Պաշտպանության նախարարության հին անվանումը՝ «Պատերազմի նախարարություն»։ Նա այս մասին ասել է Սպիտակ տանը գործադիր հրամանագրերի ստորագրման ժամանակ։

«Ավելի լավ է հնչում։ Դուք ասում եք. «Սըր, ես ներկայացնում եմ Պաշտպանության նախարարությունը»։ Պաշտպանությո՞ւն։ Ես չեմ ուզում միայն պաշտպանություն։ Մենք ուզում ենք պաշտպանություն, բայց նաև հարձակում»,- ընդգծել է նա։

Նախքան այս, Թրամփը քննարկել էր Պենտագոնի անվանափոխության հարցը՝ հիշեցնելով, որ նախկինում՝ այս պաշտոնը կոչվում էր «ռազմական նախարար»։ Նրա խոսքով՝ որոշվել է անվանումը փոխել՝ դարձնելով այն ավելի քաղաքականապես կոռեկտ։

ԱՄՆ նախագահը նշել է նաև, որ նրան հաճելի է, երբ ՆԱՏՕ-ի եվրոպական դաշնակիցները կատակով իրեն «Եվրոպայի նախագահ» են անվանում՝ արձանագրելով դաշնակիցների բարձր հարգանքը իր հանդեպ։