Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Թրամփը լուսանկար է ուղարկել Ալիևին՝ «Իլհամ, դու մեծ առաջնորդ ես» մակագրությամբ

25 Օգոստոսի, 2025

default.jpg

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լուսանկարներ է ուղարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ մակագրելով դրանք որպես «Իլհամ, դու մեծ առաջնորդ ես»։ Այս մասին Ալիևն իր X սոցիալական ցանցի էջում հայտնել է։

Լուսանկարներում տեսնում ենք Թրամփին, Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ձեռք ձեռքի տված՝ ՀՀ և Ադրբեջանի միջև համաձայնագիրը նախաստորագրելուց հետո, որը տեղի է ունեցել ԱՄՆ միջնորդությամբ։

Ալիևը նշել է, որ բարձր է գնահատում նախագահ Դոնալդ Թրամփի վճռական աջակցությունը՝ Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ, ինչպես նաև Հարավային Կովկասում և աշխարհում խաղաղության հաստատման համար։ Օգոստոսի 8-ին Դոնալդ Թրամփը, Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը Սպիտակ տանը նախաստորագրեցին Երևանի և Բաքվի միջև հակամարտության խաղաղ կարգավորման համաձայնագիրը։