Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Ազգային գվարդիայի տեղակայումից հետո Վաշինգտոնում ձերբակալվել է ավելի քան հազար մարդ

25 Օգոստոսի, 2025

default.jpg

ԱՄՆ ազգային գվարդիայի գործողություններից հետո Վաշինգտոնում անցած երկու շաբաթվա ընթացքում ավելի քան հազար անձ է ձերբակալվել, իսկ ավելի քան 100 միավոր հրազեն է առգրավվել: Այդ մասին տեղեկացնում է ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ Բոնդին:

«Վաշինգտոնը դարձնենք ավելի ապահով. 1007 ձերբակալություն, առգրավվել է 111 հրազեն»,- նշված է Բոնդիի հրապարակած ինֆոգրաֆիկայում:

Նրա խոսքերով՝ անցած գիշեր ձերբակալվել է 86 մարդ, որոնցից ոմանք կասկածվում են ոստիկանների և գվարդիայի զինծառայողների հանդեպ հարձակումների մեջ: Ի թիվս ձերբակալվածների՝ կա նաև «Տրեն դե Արագուա» ահաբեկչական կազմակերպության ենթադրյալ անդամը:

ԱՄՆ մայրաքաղաքում իրականացվող անօրինական ներգաղթի և հանցավորության դեմ գործողություններին մասնակցում են Ազգային գվարդիայի շուրջ 2,200 զինվորներ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ՝ օգոստոսի 11-ից Վաշինգտոնում տեղակայվել են գվարդիայի զորքերը՝ ոստիկանության գործողությունները դաշնային վերահսկողության տակ վերցնելու և անվտանգության ամրապնդման համար: Նա նշել է, որ պատրաստ է դաշնային ռեսուրսները կիրառել նաև այլ քաղաքներում, այդ թվում՝ Չիկագոյում և Նյու Յորքում, հանցավորության դեմ պայքարելու նպատակով: