Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Ջուլհակյան. Լեհաստանը ԵՄ-ում առանցքային դեր ունի մեր երկրի համար՝ ԱԺ այցելած բարեկամական խմբի անդամներին

20 Հունիսի, 2025

default.jpg

ԱԺ Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Արուսյակ Ջուլհակյանը և խմբի անդամները՝ Ծովինար Վարդանյանը, Հասմիկ Հակոբյանը, Կարեն Համբարձումյանը և Ալեքսանդր Ավետիսյանը, հունիսի 20-ին հանդիպել են Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լուցիան Պիետժչիկի գլխավորած պատվիրակությանը:

Արուսյակ Ջուլհակյանը գոհունակություն է հայտնել գործընկերների այցի համար՝ կարեւորելով հայ-լեհական բազմադարյա հարաբերությունները և համագործակցությունը:

«Լեհաստանն առանցքային գործընկեր է Հայաստանի համար: Այն կարևոր դեր ունի Եվրամիությունում»,- նշել է Արուսյակ Ջուլհակյանը՝ ուշադրություն դարձնելով Լեհաստանի հետ հարաբերությունների խորացման անհրաժեշտությանը:

Անդրադառնալով Հայաստան-ԵՄ հարաբերություններին՝ Ջուլհակյանը նշել է, որ ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստանում էականորեն նպաստել է հայ-ադրբեջանական սահմանում էսկալացիայի կանխմանը. նա կարևորել է դրա շարունակականությունը: Լեհ ներկայացուցիչները գնահատել են Հայաստանի ջանքերը տարածաշրջանային խաղաղության և կայունության հարցում:

Արուսյակ Ջուլհակյանը խոսել է նաև ԵՄ վիզաների ազատականացման հարցի շուրջ ընթացող ակտիվ քննարկումների մասին:

Կողմերը կարևորել են համագործակցության ամրապնդումը, տարբեր ոլորտներում փորձի փոխանակումը՝ նշելով տնտեսության, գյուղատնտեսության և ռազմատեխնիկական ոլորտներում չիրացված ներուժի առկայությունը: Լեհ ներկայացուցիչներն ընդգծել են Հայաստանի ջանքերը խաղաղության և կայունության հաստատման գործում: