Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

ԱԱԾ-ի Դավիթ Սանամյանը հանդիպել է անհետ կորածների ծնողների հետ. պողոտայի բացումը հնարավոր է

20 Հունիսի, 2025

default.jpg

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող բողոքի ակցիայի մասնակիցներին` անհետ կորած զինծառայողների ծնողներին, հանդիպման է եկել ԱԱԾ ռազմական հակահետախուզության դեպարտամենտի պետ, գնդապետ Դավիթ Սանամյանը։

Հավաքվածների հետ զրույցների արդյունքում հնարավոր է, որ արդեն երկու օր փակված Բաղրամյան պողոտան կրկին բացվի։

Հիշեցնենք, որ հանդիպումից երկու օր առաջ զոհվածների ընտանիքները հայտնել էին, թե Սանամյանը հանդիպելով նրանց հետ՝ խոստացել է երկու օրվա ընթացքում լուծել բարձրացված խնդիրը։

Անհետ կորած զինծառայողների ծնողները պահանջում են ԱԱԾ նախկին տնօրենի՝ Արմեն Աբազյանի վերականգնումը պաշտոնում։ Նրանք մտավախություն ունեն, որ Աբազյանի հեռացումով իրենց որդիների գործը կարող է մնալ անլուծելի։