Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Բաղրամյանի պողոտան բացեցին անհետ կորածների ծնողներն ԱԱԾ աշխատակցի հանդիպումից հետո

20 Հունիսի, 2025

default.jpg

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության դեպարտամենտի ղեկավար, գնդապետ Դավիթ Սանամյանի հետ հանդիպումից հետո Բաղրամյան պողոտայում հավաքված անհետ կորած զինծառայողների ծնողները որոշեցին վերականգնել երթևեկությունը։

Հիշեցնենք, որ արդեն երկու օր է, ինչ Բաղրամյան պողոտան փակված էր։ Զինծառայողների ծնողները կոչ էին անում վերադարձնել պաշտոնից հեռացված ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին, որը մինչ այս զբաղվում էր անհետ կորածների հարցերով և պարբերաբար կապի մեջ էր ծնողների հետ։ Նրանց մտահոգում է, որ իրավիճակի փոփոխությունը կարող է անդրադառնալ իրենց որդիների որոնման գործընթացի վրա։