Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Վրաստանը շարունակելու է ներդրումներ ապահովել համատեղ մշակութային ժառանգության պահպանման մեջ. Գաբունիան Անդրեասյանին

20 Հունիսի, 2025

default.jpg

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ընդունել է Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Գիորգի Գաբունիայի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն։

Նախարարը ողջունել է պատվիրակության անդամներին և կարևորել հայ-վրացական պատմականորեն ձևավորված բարեկամական կապերի զարգացումը։ Նա ընդգծել է, որ երկկողմ հարաբերությունների շարունակականության համար անհրաժեշտ է ընդլայնել համատեղ ծրագրերը, հատկապես կրթության և մշակույթի ոլորտներում։

Անդրեասյանն անդրադարձել է Հայաստանում անցած Վրաստանի մշակույթի օրերին՝ ընդգծելով դրանց կազմակերպչական բարձր մակարդակը, բազմազանությունը և հետաքրքրությունը, որոնք հնարավորություն տվեցին հայ հանրությանը ավելին իմանալ հարևան երկրի մշակութային հարուստ ժառանգության մասին։

Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Գիորգի Գաբունիան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և Վրաստանի մշակույթի օրերի պատշաճ կազմակերպմանն աջակցության համար։ Նա նշել է, որ երկու երկրների ստեղծագործական խմբերը, նկարիչները, երաժիշտները, կինոգործիչներն ու ճարտարապետները պետք է շարունակեն մշակութային պատվիրակությունների փոխանակումը։

Գաբունիան անդրադարձել է Թբիլիսիում Պետրոս Ադամյանի անվան հայկական թատրոնի վերակառուցման աշխատանքներին՝ հավելելով, որ Վրաստանի կառավարությունը կշարունակի ներդրումներ կատարել մշակութային ժառանգության պահպանման նպատակով։

Նախարար Անդրեասյանը երախտագիտություն է հայտնել թատրոնի ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված աշխատանքների համար՝ շեշտելով, որ իր նախարարությունը նույնպես աջակցում է թատրոնին ներկայացումների կազմակերպման հարցում։ Նրա խոսքով, թատրոնի նոր շենքում մշակութային համապատասխան միջավայրի ձեւավորումը կնպաստի թատերական ոլորտի ակտիվացման ու զարգացման։

Նախարարը խոսել է նաև նախորդ տարի Իջևանում անցկացված «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնի մասին, որը մեծ հետաքրքրություն առաջացրեց ոչ միայն Հայաստանում, այլ նաև Վրաստանում։

Կողմերը կարևորել են երիտասարդների ներգրավվածությունը համատեղ ծրագրերում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկու երկրների համար հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, այդ թվում՝ ուսանողների և դասախոսների ակադեմիական շարժունության ծրագրերի իրականացումը, ուղղված կրթագիտական հարաբերությունների խորացմանը։