Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Բենզագազալցակայաններում հրդեհների և պայթյունների ռիսկը զգալիորեն աճել է

5 Օգոստոսի, 2025

default.jpg

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հայտարարություն է տարածել, որում նշվում է՝ հաշվի առնելով վերջին օրերին տիրող բարձր ջերմաստիճանը, ինչպես նաև դրա հետևանքով աճող հրդեհային և պայթյունների ռիսկերը, կարևոր է, որպեսզի գազալցակայաններ և բենզալցակայաններ շահագործողները, ինչպես նաև քաղաքացիները՝

ցուցաբերեն առավելագույն զգոնություն և իրավագիտակցություն,

խստորեն հետևեն բենզալի և գազալցակայանների տարածքներում հրդեհային անվտանգության կանոնների պահպանմանը,

անհապաղ բացառեն ծխելու և բաց կրակի կիրառման ցանկացած դեպք,

ապահովեն տարածքների առօրյա հսկողություն և կիրառեն անհրաժեշտ տեխնիկական միջոցներ։

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ անցած շաբաթվանից զգալիորեն ավելացել են ոլորտին առնչվող քաղաքացիների ահազանգերը և բողոքները, որոնք վերաբերում են ծխելու դեպքերին, անպատասխանատու վարմունքի դրսևորումներին և անվտանգության կանոնների անտեսմանը։

Տեսչական մարմինը կոչ է անում չանտեսել գոյություն ունեցող հրդեհավտանգ իրավիճակը և կատարել բոլոր կանխարգելիչ քայլերը՝ կանխելու հնարավոր վտանգները և ապահովելու քաղաքացիների, անձնակազմի և գույքի անվտանգությունը։

«Ցուցաբերե՛ք բարձր պատասխանատվություն և իրավագիտակցություն՝ նպաստելով հրդեհների և տեխնածին ռիսկերի կանխարգելմանը»։