Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Երևանում, Արագածոտնի և Շիրակի մարզերում պլանային գազամատակարարման դադարեցումներ որոշ բնակավայրերում

5 Օգոստոսի, 2025

default.jpg

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 7-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն, կդադարեցվի գազամատակարարումը Երևանի Արաբկիր վարչական շրջանում: Մասնավորապես ազդակիր կլինեն Կիևյան, Օրբելու, Ն․Դումանի, Բարբյուսի, Սեպուհի, Սևաստոպոլյան, Քեռու և Երզնկյան փողոցները, ինչպես նաև Բաղրամյան պողոտայի թիվ 51-ից 89 (կենտ համարներ) բազմաբնակարան շենքերը, Հ․Հակոբյան փողոցի 3, 5, 7 շենքերը և հասարակական նշանակման կազմակերպությունները:

Արագածոտնի մարզում՝ ժամը 09:00-ից մինչև 18:00-ն, Ապարանի և Կայք գյուղի գազասպառողները, ինչպես նաև տվյալ վայրերում գործող հանրային կազմակերպությունները ժամանակավորապես կզրկվեն գազամատակարարումից:

Շիրակի մարզում գազամատակարարումը կդադարեցվի Անի համայնքի Ձորակապ գյուղում՝ ժամը 09:00-ից մինչև 18:00-ն, ներառյալ հարակից կազմակերպությունները:

«Գազպրոմ Արմենիա»-ն հայցում է բոլոր գազասպառողների ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար և հորդորում է պահպանել անվտանգության բոլոր պահանջները այս շրջանում: