Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

50 համարի երթուղու ավտոբուսի ապակու կոտրվելու դեպքով քրվարույթ է սկսվել, նշանակվել է փորձաքննություն

5 Օգոստոսի, 2025

default.jpg

Ավտոբուսի ապակու կոտրման դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնել Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով՝ խուլիգանության պատճառով։ Այս մասին հայտնել են ՀՀ Քննչական կոմիտեից։

Քննչական կոմիտեն նշել է, որ նշանակվել է հետքաբանական փորձաքննություն՝ պարզելու համար, թե ինչ պայմաններում է ավտոբուսի ապակին վնասվել։

Հիշեցնենք, որ երեկ լրատվական միջոցներում տարածվել էին տեղեկություններ, որ 50 համարի երթուղին սպասարկող ավտոբուսին կրակել են, ինչի արդյունքում ապակին վնասվել է։

«Երեւան ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը ավելի ուշ հայտնել էր, որ ժամը 18:40-18:50-ի միջակայքում Էրեբունի վարչական շրջանում թիվ 50 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցի ապակու վրա վնասվածք է նկատվել։ Վարորդը, երբ վերջնակետին հասել է, ոստիկանությանը տեղեկացրել է դեպքի մասին։ Վիրավորներ չկան։

ՆԳՆ-ից հայտնել են, որ չնայած տեղեկությունը, թե թիվ 50 երթուղու ավտոբուսի ձախակողմի կողային ապակու վրա հրազենային կրակոց է արձակվել, չի հաստատվում։