Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Արսեն Թորոսյանը 16.8 մլրդ դրամից 6.8 մլրդ է հատկացրել ՍԳԼ-ին, իսկ մնացած գումարը բաշխել է 26 հիվանդանոցների միջև. «Ժողովուրդ»

5 Օգոստոսի, 2025

default.jpg

«Ժողովուրդ» օրաթերթը հայտնում է, որ ՔՊ անդամ Նարեկ Զեյնալյանը զրկվել է իր մանդատից ԱԺ-ում՝ ստանալով հրաժարականի պահանջ-SMS: Նրա ապագան որպես ժամանակավոր պաշտոնակատար նշանակված հիվանդանոցի տնօրեն՝ նույնպես հարցականի տակ է: Արսեն Թորոսյանն ու Անահիտ Ավանեսյանը համատեղ թեկնածու ունեն, նրանց ջանքերը շարունակվում են, չնայած նախարարը արձակուրդում է և մեկնաբանություններ չի տալիս:

Ինչո՞ւ է Արսեն Թորոսյանը՝ «մահվան նախարար» կոչված, պայքարում իր նախկին թիմակցի՝ Նարեկ Զեյնալյանի դեմ՝ ձգտելով Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրեն նշանակել Նարեկ Վանեսյանին, և ինչո՞ւ է Անահիտ Ավանեսյանը նման քայլերի գնում: Մեր թերթը այս տարվա օգոստոսի 1-ին հայտնել է, որ կոռուպցիոն բացահայտումներից խուսափելու համար նախկին ու ներկա նախարարներն ամեն կերպ փորձում են Նարեկ Վանեսյանին նշանակել ՍԳԼ ԲԿ-ի տնօրեն, քանի որ նա ակտիվորեն մասնակցել է կորոնավիրուսի ժամանակ կարանտինային տարածքների աշխատանքներին:

«Ժողովուրդ» օրաթերթը այժմ մեկնարկում է հոդվածաշար՝ Արսեն Թորոսյանի կառավարման շրջանում կորոնավիրուսի դեմ պայքարի ծախսերի կասկածելի կողմերի վերաբերյալ:

Ներկայացնենք փաստերի հիման վրա, թե 2020-ին ինչպես 26,491,923.9 հազար դրամից 16,820,846.8 հազար դրամը ուղղվել է առողջապահական տարբեր հաստատություններին՝ նախարար Թորոսյանի հրամանով:

Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության տրամադրած տվյալների՝ 16 մլրդ դրամից 6.8 մլրդ դրամը Արսեն Թորոսյանի հրամանով հատկացվել է «Սուրբ Գրիգոր լուսավորիչ» բժշկական կենտրոնին, որի տնօրեն Արման Հովակիմյանը Թորոսյանի մտերիմն էր: Մամուլը հայտնում է, որ նա ամսական 5 մլն դրամ աշխատավարձ էր ստանում:

Հաջորդ խոշոր հատկացումը արվել է Ինֆեկցիոն հիվանդանոցին (2.290 մլրդ), որն արդեն ութ տնօրեն է փոխել:

Ս. Աստվածամայր ԲԿ-ն (1,919 մլրդ) ևս խոշոր գումար է ստացել։ Նրա նախկին տնօրեն Թեհրան Նավիկյանը Արսեն Թորոսյանի սերտ կապերով անձ է, իսկ ներկայիս տնօրեն Հովհաննես Զոհրաբյանը՝ Արսեն Թորոսյանի վստահելին:

Մյուս խոշոր չափով ֆինանսավորված կառույցը՝ Վնասվածքաբանության կենտրոնը (1,438 մլրդ), դարձյալ գումար է ստացել կորոնավիրուսի օրերին:

Համեմատության համար նշենք, որ՝ Էրեբունի (303 մլն), Արմենիա (278 մլն), Աստղիկ (192 մլն), ԵՊԲ համալսարանական (70 մլն) հիվանդանոցներն անհամեմատ ավելի քիչ գումար են ստացել:

Ահա թե Արսեն Թորոսյանը ինչպես է շարունակում իր ազդեցությունը պետգումար ստացող հիվանդանոցների տնօրենների վրա և ինչու նա և ներկայիս նախարարը չեն թողնում, որ այլ անձ դառնա «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրեն, որպեսզի պետպատվերի հոսքը կառավարելի լինի:

Մեր հաջորդ հրապարակումներում կներկայացնենք ինչպես են բաշխվել կորոնավիրոսի դեմ պայքարին ուղղված մեծ գումարները պետբյուջեից և այլ աղբյուրներից: Արսեն Թորոսյանը, ով խոսում է նախկինների թալանից, պետք է առաջին հերթին իր գործունեության օրինակով ցույց տա՝ ինչպես կարելի է ծախսել միլիարդներ՝ խախտումներով:

Շարունակելի․․․

Ամբողջական տեղեկատվությունը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: