Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Հիմա հանդես է գալիս գլխավոր կանոնագետ և ուխտագետի դերում. Տեր Գաբրիել Վարդանյանի խոսքը Փաշինյանի մասին

20 Հունիսի, 2025

Այս մարդը ժամանակին եղել է գլխավոր ինֆեկցիոնիստը և խորհուրդ էր տալիս քովիդի դեմ պայքարել թթի օղիով, հեգնում էր մահաբեր համավարակը՝ ասելով, թե «ում դռան շունն է որ»։ Այս մասին իր Facebook–յան էջում գրել է Տեր Գաբրիել Վարդանյանը։

Նա նշել է. «Հետագայում հայտնվեց որպես երկրի ամենադուխով տղա, աջ ու ձախ փրթելով հասավ Գիլգամեշին և ոստիկանական կուռ պատնեշներից արտահայտվեց՝ «կտամ պատերով կծեփեմ ու կփռեմ ասֆալտին», ապա ինքն իրեն փռեց գետնին։

Ասաց նաև՝ «Ադրբեջանն ու Թուրքիան ո՞վ են որ» ու, ոգևորված իր ասածից, գոռաց՝ «Արցախը Հայաստան է ու վերջ»։ Հետո հագավ գերագույն գլխավոր զորահրամանատարի սաղավարտը, ինչը հանգեցրեց հազարավոր զոհերի և հսկայական տարածքային կորուստների։ Ներկայում հանդես է գալիս որպես գլխավոր կանոնալոգ և ուխտոլոգ։

Թե ինչ ավերածություններ կբերի նրա այս նոր կեցվածքը, արդեն կարելի է կռահել։