Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Al Mayadeen. Թեհրան հաջորդ շաբաթ կայցելի ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունը

3 Օգոստոսի, 2025

default.jpg

Հաջորդ շաբաթ ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունը այցելելու է Թեհրան՝ քննարկելու վերջին շրջանում Իրանում ընդունված օրենքի իրականացումը, որը նախատեսում է դադարեցնել գործակալության հետ համագործակցությունը։ Այս մասին հայտնում է Al Mayadeen-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրները։

Ըստ աղբյուրների, սպասվող բանակցությունները կենտրոնանալու են երկու կողմերի հարաբերությունների քաղաքական ասպեկտների վրա։ Հարցումներում գործակալության տեսուչներ չեն մասնակցելու։

Աղբյուրների պնդմամբ, Իրանի ու ՄԱԳԱՏԷ-ի հարաբերությունները կընդունեն նոր փուլ՝ խորհրդարանի նոր օրենքի շրջանակներում։

Ավելի վաղ Իրանը հայտնել էր իր համաձայնությունը՝ ընդունել ՄԱԳԱՏԷ-ի տեխնիկական խմբին։

Հուլիսին Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտնել էր, որ ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը շարունակվում է, չնայած այն կստանա նոր ձևաչափ՝ ելնելով ներկա իրավիճակից։ Նա նշել էր, որ Իրանի հետագա համագործակցությունը գործակալության հետ կկառավարվի երկրի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի կողմից՝ համաձայն մեջլիսի ընդունած օրինագծի։