Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Երևան» երիտասարդական նվագախումբը կրկին ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում

3 Օգոստոսի, 2025

default.jpg

Մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ «Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ մասնակցելով «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնին։ Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը իր սոցցանցի էջում։

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ և ղեկավարությամբ ստեղծված այս նվագախումբը մեր քաղաքի հպարտությունն է։ Գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու պահը՝ քաղաքային իշխանությունը միշտ կողքին է եղել։

«Երևան» նվագախումբը մեծ հաջողություն արձանագրեց միջազգային հարթակում։ Այս դեպքը մեկ անգամ ևս հաստատում է, որ քաղաքը կարող է աջակցել կրթությանն ու մշակույթին՝ տաղանդավոր երիտասարդներին տրամադրելով նոր հնարավորություններ ու զարգացման ուղիներ։

«Շնորհավորում եմ մեր երիտասարդներին»,- նշել է իր գրառման մեջ Ավինյանը։