Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Յաիր Լապիդ. Իսրայելական հասարակության մեծ մասը այլևս չի սատարում Գազայի պատերազմը

3 Օգոստոսի, 2025

default.jpg

Ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդը նշել է, որ իսրայելական հասարակության մեծ մասն այլևս չի աջակցում Գազայի պատերազմին, ուստի այն պետք է դադարեցվի։

«Պատերազմներ վարելու համար Իսրայելին միշտ անհրաժեշտ է եղել մեծամասնության աջակցությունը։ Իսրայել պետությունը չի կարող պատերազմ վարել, եթե բնակչության մեծամասնությունը չի սատարում դրան, չի հավատում դրա նպատակներին և չի վստահում ղեկավարությանը։

Այս պահին այս պայմաններից ոչ մեկը չի ապահովվում։ Ժամանակն է դադարեցնել պատերազմը և վերադարձնել պատանդներին»,- գրել է Լապիդը X սոցցանցում։

Հիշեցնենք, որ Գազայի հատվածում սովամահության բազմաթիվ դեպքերի մասին հաղորդումներից հետո մի քանի արևմտյան երկրներ որոշեցին ճանաչել Պաղեստինի անկախությունը։

Միաժամանակ, պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հետ չկայացած բանակցություններից հետո ԱՄՆ-ն իր հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆին կրկին ուղարկել է Մերձավոր Արևելք։