Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Սյունիքի զանգեր» հուշարձանը կվերականգնվի, տարածքը կվերանորոգվի

2 Օգոստոսի, 2025

default.jpg

«Սյունիքի զանգեր» հուշարձանը շուտով կվերականգնվի, իսկ տարածքը կվերանորոգվի: Այս մասին հայտնել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը:

««Սյունիքի զանգերը» շատ կարևոր նշանակություն ունեն մեզ համար: «Հասանք զանգեր» խոսքը մեզ համար տուն հասնելն է, քանի որ սա է Սյունիքի դարպասը: Դրանք վկայում են ուժն ու անառիկությունը, և միշտ տխրեցնում է այն, որ զանգերը ժանգոտված են», — ասել է նա:

Պատգամավորը դիմել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին՝ խնդրելով վերականգնել հուշարձանը և վերանորոգել շրջակայքը: «Ուրախություն է հայտնել, որ նախարարության «Պահպանության Ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից արդեն իսկ կազմվել է նախագիծը, անցկացվել մրցույթը և շուտով կմեկնարկեն վերականգնման աշխատանքները: Շնորհակալություն բոլոր գործընկերներին այս աշխատանքի համար», — հավելել է Դանիելյանը: