Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

2023-ից ի վեր իրականացված ծրագրերի ամփոփում՝ ուղղված ԼՂ-ից բռնի տեղահանվածներին. ԱՍՀՆ-ի զեկույց

1 Օգոստոսի, 2025

default.jpg

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հրապարակել է զեկույց՝ ներկայացնելով 2023 թվականից ի վեր Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար նախատեսված ծրագրերի ընթացքը և արդյունքները:

2023 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով, Հայաստանի Հանրապետությունը ակտիվացրեց կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ աջակցության ծրագրեր՝ ԼՂ-ից տեղահանված քաղաքացիների կարիքների բավարարումը և աջակցությունը նպատակ ունենալով։

Ներկայացնում ենք ծրագրերը, որոնք անհրաժեշտ են եղել՝

ԼՂ-ից Բռնի Տեղահանվածների 100,000 Դրամ Միանվագ Աջակցության Ծրագիր (ՀՀ Կառավարության 2023 թ․ հոկտեմբերի 6-ի 1975 Լ որոշում)

Աջակցության չափը՝ 100,000 դրամ միանվագ,

Ծրագրի իրականացման ժամկետը՝ 2023 թ․ հոկտեմբեր-2024 թ․ նոյեմբեր,

Շահառուների թիվը՝ մոտ 114000 անձ,

Պետբյուջեից տրամադրված գումար՝ շուրջ 11.4 միլիարդ դրամ։

Առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար նախատեսված երկամսյա 50,000 դրամ աջակցության ծրագիր (ՀՀ Կառավարության 2023 թ․ նոյեմբերի 9-ի 1957 Լ որոշում)

Աջակցության չափը՝ ամսական 50,000 դրամ,

Ծրագրի իրականացման ժամկետը՝ 2023 թ․ նոյեմբեր-դեկտեմբեր,

Շահառուների թիվը՝ ամսական մոտ 95000 անձ,

Պետբյուջեից տրամադրված գումար՝ շուրջ 8.5 միլիարդ դրամ,

Գործընկեր կազմակերպությունների կողմից տրամադրված գումար՝ մոտ 1 միլիարդ դրամ։

Լեռնային Ղարաբաղից Բռնի Տեղահանված Անձանց Կեցության Աջակցության Ծրագիր (ՀՀ Կառավարության 2023 թ․ հոկտեմբերի 12-ի 1763 Լ որոշում)

Աջակցության չափը՝ 40,000+10,000 դրամ․ 40,000 դրամ՝ վարձակալության, 10,000 դրամ՝ կոմունալ ծախսերի համար,

Ծրագրի իրականացման ժամկետը՝ 18 ամիս՝ 2023 թ․ հոկտեմբեր — 2025 թ․ մարտ,

Շահառուների թիվը՝ ամսական շուրջ 104000 անձ,

Պետբյուջեից տրամադրված գումար՝ 2023-25 թթ․ համար՝ շուրջ 85 միլիարդ դրամ,

Գործընկեր կազմակերպությունների կողմից տրամադրված գումար՝ շուրջ 6 միլիարդ դրամ։

Լեռնային Ղարաբաղից Բռնի Տեղահանված Առանձին Խմբերի Անձանց Հոգալու Աջակցության Ծրագիր (ՀՀ Կառավարության 2024 թ․նոյեմբերի 21-ի 1833 Լ որոշում)

Աջակցության չափը՝ 2025 թ․ ապրլ ամսվանից մինչև հունիս՝ 40,000 դրամ, 2025 թ․ հուլիսից դեկտեմբեր՝ 30,000 դրամ,

Ծրագրի իրականացման ժամկետը՝ 9 ամիս՝ 2025 թ․ ապրիլ-դեկտեմբեր,

Շահառուների թիվը՝ ամսական շուրջ 79600 անձ,

Պետբյուջեից տրամադրված գումար՝ 2025 թ․ համար՝ շուրջ 9.5 միլիարդ դրամ։

Լեռնային Ղարաբաղից Բռնի Տեղահանված Կարիքավոր Ընտանիքներին Լրացուցիչ Սոցիալական Աջակցության Ծրագիր (ՀՀ Կառավարության 2025 թ․ ապրիլի 11-ի 417 Լ որոշում)

Աջակցություն՝ ընտանիքի առաջին անդամի համար՝ 40,000 դրամ, երկրորդ անդամից սկսած՝ յուրաքանչյուրի համար՝ 10,000 դրամ,

Ծրագրի իրականացման ժամկետը՝ 7 ամիս՝ 2025 թ. հունիս-դեկտեմբեր,

Շահառուների թիվը՝ 15,100 ընտանիք (31.07.2025 թ․ դրությամբ դիմում), ներկայացված տվյալները ստուգման փուլում են։

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ուսուցման դասընթացների կազմակերպում և աշխատաշուկայի ներգրավման աջակցության ծրագիր (ՀՀ Կառավարության 2024 թ․ հունվարի 11-ի 57 Լ որոշում)

Աջակցության չափը: Շահառուին տրվում է վեց ամսվա մասնագիտական ուսուցման հնարավորություն: Պետությունը փոխհատուցում է հաստատագրված ուսման և կոմունալ ծախսերի համար ամսական 50,000 դրամ, ինչպես նաև ապահովվում է եռամսյա աշխատանքային փորձի ձեռքբերման հնարավորություն՝ գործատուի մոտ:

Ծրագրի իրականացման ժամկետը՝ շարունակական՝ 2024 թվականից,

Շահառուների թիվը՝ ավելի քան 2300 անձ,

Պետբյուջեից տրամադրված գումար՝ 2024 թ․՝ 895 մլն 293 հազար դրամ, 2025 թ․՝ 873 մլն 150 հազար դրամ։

ԼՂ-ից Բռնի Տեղահանված Ընտանիքների Բնակարանային Ապահովման Պետական Աջակցության Ծրագիր (ՀՀ Կառավարության 2024 թ․ մայիսի 16-ի N 710-Լ և 2024 թ․ հունիսի 14-ի N 898-Լ)

Աջակցության չափը՝ յուրաքանչյուր անձի համար 3-ից 5 միլիոն դրամ՝ կախված բնակելի տարածքի վայրից,

Ծրագրի իրականացման ժամկետը՝ 2024-2029 տարիներ,

Շահառուների թիվը՝ 2,180 հավաստագիր, իրացվել՝ 514 (31․07․2025թ․),

Պետբյուջեից տրամադրված գումար՝ շուրջ 800 միլիոն դրամ։