Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Անահիտ Ավանեսյանը 19 օրով արձակուրդ է գնում. նրան կփոխեն հերթով տեղակալները

31 Հուլիսի, 2025

default.jpg

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը արձակուրդ է մեկնել 19 օրով։

Որոշման մեջ նշվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, ինչպես նաև «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով՝

  1. ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին տրամադրել 2023-2024 աշխատանքային տարվա համար նախատեսված ամենամյա արձակուրդի մի մասը, որն ընդգրկում է 15 աշխատանքային օր՝ 2025 թվականի օգոստոսի 4-22-ը ներառյալ:
  2. Արդյունքում, երբ Անահիտ Ավանեսյանն արձակուրդում կլինի, օգոստոսի 4-10-ը նրան կփոխարինի առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը, օգոստոսի 11-17-ն ընկած ժամանակահատվածում՝ նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, իսկ օգոստոսի 18-22-ը՝ նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը: