Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Դոնալդ Թրամփը Ռուսաստանին տրված ժամկետը մինչև 10 օր կրճատելը համարում է «լավ մարտավարություն»․ CNN

31 Հուլիսի, 2025

default.jpg

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ըստ Սպիտակ տան պաշտոնյայի, կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև համաձայնության հասնելու համար 50-օրյա ժամկետի կրճատումը մինչև 10 օր արդյունավետ բանակցային տեգնիկ է։ Թրամփը պնդում է, որ սա անհրաժեշտ քայլ է՝ դեպի խաղաղ կարգավորում տանող գործընթացում։

Ավելի վաղ, նախագահ Թրամփը նշել էր, որ Ռուսաստանին և Ուկրաինային տրամադրում է 50 օր՝ քաղաքական համաձայնության հասնելու համար, այլապես Մոսկվայի և նրա առևտրային գործընկերների նկատմամբ պատրաստվում է սակագներ սահմանել։ Սակայն, երբ նկատել է, որ կարգավորման գործընթացը դանդաղում է, նա որոշել է ժամանակը կրճատել մինչև 10-12 օր։ Այս մասին տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ Կրեմլը ծանոթացել է ԱՄՆ նախագահի հայտարարությանը և այն ընդունել է ի գիտություն։