Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Գյումրու բժշկական կենտրոնի» ծննդատան շենքի վերանորոգման աշխատանքները կընդունվեն

31 Հուլիսի, 2025

default.jpg

Կառավարությունը հուլիսի 31-ի նիստում որոշել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին նշանակել որպես պատասխանատու «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ծննդատան շենքի վերանորոգման ծրագրի իրականացման համար։

Հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ առողջապահության նախարարությունը պայմանագիր է կնքել «ԲԻԼԴՐ ՔՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ-ի հետ՝ նախատեսելով «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ծննդատան շենքի վերանորոգման աշխատանքներ։ Պայմանագրի ընդհանուր գումարը կազմում է 499,001,343.7 ՀՀ դրամ, որից 124,750,000.0 ՀՀ դրամը վճարվել է մատակարարին՝ որպես կանխավճար:

Ծրագրով նախատեսվում է, որ «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ծննդատան մասնաշենքի ներքին հարդարման և ինժեներական աշխատանքների իրականացումը կհանձնվի Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի վերահսկողությանը:

Բացի այդ, ծրագրով նախատեսվում է, որ «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ծննդատան մասնաշենքի տեխնիկական վերստուգման և վերահսկողության պատասխանատվությունը նույնպես կկատարի Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը:

Կառավարության այս քայլի արդյունքում ակնկալվում է, որ «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ծննդատան շենքը կվերանորոգվի՝ ապահովելով ծրագրի բնականոն և արդյունավետ ընթացքը: