Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Մեծ Բրիտանիայում բռնության ենթարկված անձինք քննադատել են ոստիկանության կողմից հետապնդումները․ BBC

30 Հուլիսի, 2025

default.jpg

Հյուսիսային Անգլիայում, էթնիկական ավազակախմբերի կողմից մանուկ հասակում սեռական բռնության ենթարկված կանայք, այժմ հայտնում են, որ երբ դիմում էին ոստիկանություն, նրանցից ոմանք բախվում էին նաև ոստիկանների կողմից բռնության։ Այս մասին տեղեկացնում է BBC հեռարձակող կորպորացիան:

Ըստ տեղեկությունների, Մեծ Բրիտանիայից առնվազն հինգ կին դարձել է ոստիկանների կողմից սեռական բռնության զոհ: Նրանցից մեկը պատմել է, որ 12 տարեկանում բռնաբարվել է ոստիկանության աշխատակցի կողմից՝ ծառայողական մեքենայում։ Կինը նշել է, որ ոստիկանության աշխատակիցը իրեն սպառնացել է՝ եթե նա չհամաձայնվի իր պայմաններին, նորից կկապվի հանցագործների հետ։

BBC-ն հավելել է, որ ծանոթացել է այդ կանանց գրավոր ցուցմունքներին, ինչպես նաև երեխաների սեռական շահագործման զոհ դարձած 25 այլ անձանց ցուցմունքներին: Որոշ զոհեր պնդում են, որ «կոռումպացված ոստիկանները կամ համագործակցել են ավազակախմբերի հետ, կամ ուղղակի միջոցներ չեն ձեռնարկել»՝ հանցագործությունները կանխելու համար։

Անգլիայի հյուսիսային որոշ քաղաքներում, հիմնականում Պակիստանից ներգաղթյալների կողմից, բռնաբարության և երեխաների սեռական շահագործման դեպքերը լայն տարածում են ունեցել 1980-ականների վերջից՝ 1990-ականների սկզբներից մինչև 2010-ականների կեսերը։ Այս խնդրին կրկին ուշադրություն են դարձրել 2025 թվականի սկզբին, երբ հայտնի դարձավ, որ Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարի տեղակալ Ջես Ֆիլիպսը որոշել է հետաքննություն չսկսել, որը կկապվեր սեռական հանցագործությունների և դրանց նկատմամբ ոստիկանության, դատախազության և տեղական իշխանությունների արձագանքի հետ։

Պաշտոնյան կարծիք է հայտնել, որ նման հետաքննությունը պետք է տեղական մակարդակներում անցկացվի, ինչպես դա արվել է Ռոտերհեմում և Տելֆորդում։ The Daily Telegraph թերթը այս դիրքորոշման մեջ նկատել է միտում, ըստ որի, նպատակ կա որ չհեռացնեն մուսուլման ընտրողներին Լեյբորիստական կուսակցությունից։ 2024 թվականի հունիսին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, մի քանի ամիս շարունակված քննադատություններից հետո, հայտարարեց, որ բրիտանական իշխանությունները կանցկացնեն ազգային մակարդակի հետաքննություն՝ անչափահասների նկատմամբ սեռական հանցագործությունների զանգվածային դեպքերի շուրջ։