Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Հայաստանի և Իրաքի քաղաքաշինական համագործակցության հնարավորություններն ուսումնասիրվել են

19 Հունիսի, 2025

Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Եղիազար Վարդանյանը հանդիպել է Հայաստանում Իրաքի դեսպանության ժամանակավոր գործերի գլխավոր Ալի Աբդուլքարեմ Ութավիին։ Քննարկվել են երկու երկրների միջև քաղաքաշինության ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները։

Հիմնական թեմաներից մեկը եղել է համագործակցությունը խորացնելու նպատակով կառուցապատողների ու շինարարական կազմակերպությունների միությունների փոխըմբռնման հուշագրի ստորագրման նախապատրաստումը։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն անդրադարձել է ՀՀ կառավարության ծրագրերով հանրապետությունում կրթական, սպորտային, մշակութային հաստատությունների, ճանապարհների ու ջրամբարների կառուցմանը։ Նա ընդգծել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրագործումը և մասնավոր սեկտորի միջոցով իրականացվող նախագծերը՝ շեշտելով շինարարության կարևորությունը ՀՀ տնտեսությունում։ «Աննախադեպ ծավալի շինարարական նախագծերը հնարավորություն են ընձեռում մասնագետներին ձեռք բերել անհրաժեշտ փորձ, ինչի շնորհիվ կարող են համատեղ ծրագրեր իրականացնել նաև Իրաքում»,-նշել է Եղիազար Վարդանյանը։

Ալի Աբդուլքարեմ Ութավին շնորհակալություն է հայտնել հանդիպման համար՝ նշելով Իրաքի կառուցապատման ոլորտի մեծ ներուժն ու համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել ակտիվ ջանքեր ներդնել՝ համագործակցության ծրագրերն իրագործելու նպատակով։