Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել սահմանադրական կարգը խաթարելու կոչերի համար

18 Հունիսի, 2025

ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնել է, որ «Տաշիր գրուպ»–ի սեփականատեր Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել՝ զանգվածային լրատվության միջոցով հրապարակավ իշխանության զավթման կոչեր հնչեցնելու համար։

Հայտարարության մեջ նշվում է, որ Քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն կամ սահմանադրական կարգը տապալելուն ուղղված հրապարակային կոչեր) հարուցվել է քրեական վարույթ՝ Սամվել Կարապետյանի տված հարցազրույցի հիման վրա։

Ըստ հաղորդագրության՝ 2025 թվականի հունիսի 18-ին քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկող դատախազին ներկայացվել է միջնորդություն՝ Ս. Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համար։ Նույն օրը դատախազի կողմից կայացվել է համապատասխան որոշում, ինչից հետո Կարապետյանը ձերբակալվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմին։

Քննչական կոմիտեն նաև տեղեկացրել է, որ դատարան է ներկայացվել միջնորդություն՝ Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։

ArmLur.am-ի տեղեկություններով, Կարապետյանին մեղադրանք ներկայացրած քննիչը Արդարադատության երրորդ դասի խորհրդական Արտակ Մելիքի Գևորգյանն է, ով 2025 թվականի հունվարի 31-ին Քննչական կոմիտեի նախագահի որոշմամբ նշանակվել է համապատասխան վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ։

Մեղադրանքը վերաբերում է Սամվել Կարապետյանի՝ NEWS.am-ին տված հարցազրույցին, որի ընթացքում նա, մասնավորապես, հայտարարել էր․

«Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցությունը։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք մասնակցելու այս ամեն ինչին»։

Այս հայտարարությունը Քննչական կոմիտեի կողմից գնահատվել է որպես հրապարակային կոչ՝ ուղղված իշխանության զավթման կամ սահմանադրական կարգը խաթարելու՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով։

Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված է պատիժ՝ մինչև 5 տարվա ազատազրկում։

Քրեական վարույթը շարունակվում է։