Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Ճանապարհաշինության որակի խստագույն հսկողության հրահանգ է տվել ՏԿԵ նախարարը»

17 Հուլիսի, 2025

default.jpg

Տարածքային կառավարում և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր հանդիպում է ունեցել մարզպետների, ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ղեկավար կազմի հետ։ Հանդիպումն ուղղված էր ընթացիկ և ապագա ճանապարհաշինական ծրագրերի քննարկմանը։

«Քննարկել ենք 2024 թվականին մարզերում կատարվող աշխատանքները, ինչպես նաև պլանավորել ենք 2026 թվականի ճանապարհաշինական նախագծերը»,- նշել է Խուդաթյանը։

Նա հատուկ շեշտել է, որ 2026 թվականի բոլոր մրցույթները պետք է հայտարարվեն արդեն 2025 թվականին, որպեսզի հաջող եղանակային պայմանների դեպքում, հնարավոր լինի անմիջապես սկսել ասֆալտապատման աշխատանքները։

«Հրահանգել եմ խստորեն վերահսկել ճանապարհների կառուցման և վերանորոգման որակը, շարունակել պետական լաբորատորիայի կողմից բոլոր կառուցվող, հիմնանորոգվող և նորոգվող ճանապարհների նմուշառումը, ինչպես նաև ապահովել աշխատանքների ավարտը նախատեսված ժամկետներում»,- ավելացրել է ՏԿԵ նախարարը։