Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Հուլիսի 19-ից Սարյան փողոցում երթևեկությունը միակողմանի է դառնում. նախատեսված են նաև այլ փոփոխություններ

17 Հուլիսի, 2025

default.jpg

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հուլիսի 19-ից կիրականացվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ։

Քաղաքապետարանը տեղեկացնում է, որ փոփոխություններ են մտցվելու Սարյան և Մոսկովյան փողոցներում։ Մասնավորապես, Մաշտոցի պողոտա – Սարյան փողոց խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա – Մոսկովյան փողոց խաչմերուկ երթևեկությունը կդառնա միակողմանի։

Ճանապարհային նշանների տեղադրումը կսկսվի հուլիսի 17-ին, սակայն փոփոխություններն ուժի մեջ կմտնեն հուլիսի 19-ից։

Ինչ վերաբերում է 62 համարի հասարակական տրանսպորտին, ապա դրա երթուղին Մաշտոցի պողոտայում՝ Թումանյան փողոցի խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի խաչմերուկ, կշարունակի անցնել Մաշտոցի պողոտայով։ Հետադարձ ճանապարհը կկատարվի Սարյան փողոցով։