Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Կոտայքի մարզում «Ford Fusion»-ը երկաթե արգելապատնեշին բախվելուց հետո ծառին է հարվածել ու գլխիվայր շրջվել. վարորդի կյանքի համար բժիշկները պայքարում են

17 Հուլիսի, 2025

512bb14b4e76c78eba675f21bc8ca0ed_1752739745.webp

**Կոտայքի մարզում ծանր ավտովթար.** Երևանյան 22-ամյա վարորդը ծանր վիճակում հոսպիտալացվել է

Հուլիսի 17-ին, ժամը 11:20-ի սահմաններում, Կոտայքի մարզում ծանր ավտովթար է տեղի ունեցել։ Իջևան-Սևան-Երևան խճուղու 104-րդ կմ-ի հատվածում Երևանի 22-ամյա բնակիչ Էմին Մ.-ն, վարելով «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենան, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել արգելապատնեշին, ապա ծառերին և գլխիվայր շրջվել։

Վթարի հետևանքով վարորդը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն։ Օգնության են հասել քաղաքացիներ, ապա՝ «Հրազդան» շտապօգնության բժիշկները և փրկարարները։

Բախման հետևանքով «Ford Fusion»-ից շպրտված դետալները վնասել են հանդիպակաց գոտով ընթացող «BMW» մակնիշի մեկ այլ մեքենայի դիմապակին։ Ոստիկանությունն այժմ պարզում է վարորդի և տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ տվյալները։

Վթարի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել։ Ավտոմեքենայի մնացորդները տեղափոխվել են ոստիկանության պահպանվող տարածք՝ հետագա փորձաքննության համար։

Վթարի վայր ժամանել են նաև ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցներ՝ Կոտայքի մարզային գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի և նրա տեղակալների գլխավորությամբ։