Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Արագածոտնում արտակարգ դեպք. «Երազ» մակնիշի մեքենան բախվել է էլեկտրասյան՝ Աղձք գյուղում, վարորդն ու ուղևորը եղբայրներ են

17 Հուլիսի, 2025

Ավտովթար Արագածոտնի մարզում

Այսօր՝ հուլիսի 17-ին, Արագածոտնի մարզի Աղձք գյուղի տարածքում ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 10:00-ի սահմաններում «Երազ» մակնիշի մեքենան 1-ին փողոցում դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել էլեկտրասյան։

Վթարի հետևանքով վարորդը՝ 44-ամյա Արտակ Ա.-ն, և նրա ուղևորը՝ Արմեն Ա.-ն, չեն տուժել։ Երկուսն էլ Արագածոտնի մարզի բնակիչներ են։

Դեպքի վայր են ժամանել Արագածոտնի մարզի ոստիկանության պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի ղեկավարությամբ։ Տարածքը սահմանազատել են պարեկային ծառայության աշխատակիցներ Ռոբերտ Ֆրանգյանը և Կարեն Թունիյանը։

Վթարի վայրում ներկա են եղել նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի մասնագետներ։ Վարորդը սթափության լրիվ փորձաքննություն է անցել, արդյունքները բացասական են եղել։

Հայտնի է դարձել, որ վարորդն ու ուղևորը եղբայրներ են։

Ծանուցում: Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով։