Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Երևանում 22 կոյուղատար համակարգի վերակառուցում. 575,5 մլն դրամ հատկացված է»

17 Հուլիսի, 2025

default.jpg

Կառավարությունը այսօր՝ հուլիսի 17-ին, նիստի ժամանակ հաստատել է Երևանի կոյուղատար ցանցի վերանորոգման համար 575.5 միլիոն դրամ հատկացնելու որոշումը։ Ծրագիրը նախատեսում է քաղաքի 22 խնդրահարույց կոյուղատար համակարգերի վերակառուցում։

Պաշտոնական հիմնավորման մեջ նշված է, որ որոշումը պայմանավորված է Երևանի կոյուղատար ցանցերի խափանումների և մաշվածության խնդիրներով։ Առաջնահերթությունը տրվել է 22 օբյեկտի, որոնք ընտրվել են՝ հաշվի առնելով կառույցների վիճակը, քաղաքացիների բողոքներն ու դիմումները, ինչպես նաև սոցիալական ցանցերում հաճախակի բարձրացվող խնդիրները։

Ծրագրի իրականացման համար պահանջվող 575 միլիոն 583 հազար դրամը հատկացվելու է Հայաստանի 2025 թվականի պետական բյուջեի «Ջրամատակարարածման և ջրահեռացման բարելավման» ծրագրի «Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի հիմնանորոգում» բաժնի չբաշխված միջոցներից։