Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Սյունիքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթար. մոտ 25 տոննա մազութով բեռնատարը կախվել է Ողջի գետի վրա»

16 Հուլիսի, 2025

5b2ddc1c02f16cf579c89b4b5da0d317_1752692353.webp

**Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում՝ մազութի արտահոսքով**

Այսօր հուլիսի 16-ին, ժամը 22:00-ի սահմաններում, ծանր վթար է տեղի ունեցել Կապան-Քաջարան ավտոճանապարհին։ Իրանական համարանիշերով «Scania» մակնիշի 25 տոննա մազութ բեռնված բեռնատարը, անհայտ պատճառներով, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե պատնեշներին և մասամբ կախվել Ողջի գետի վրա։

Ըստ նախնական տեղեկությունների, դեպքի հետևանքով կա տուժած, իսկ մեծ քանակությամբ մազութ արտահոսում է գետը։ Փրկարարները ջանքերն ուղղել են արտահոսքը կանխելու համար, սակայն աշխատանքները բարդանում են՝ վտանգի պատճառով, որ բեռնատարի կցորդիչը կարող է ընկնել գետը։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Փրկարար ծառայության Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ, Սյունիքի մարզի ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցներ, ինչպես նաև մարզպետարանի ներկայացուցիչներ։

Պարեկային ծառայության տվյալներով՝ վթարի վարորդը Իրանի քաղաքացի է։ Փաստաթղթեր են ձևակերպվում՝ մանրամասնելու պատահարի հանգամանքները։

**Ծանուցում**. Մեղադրյալը համարվում է անմեղ մինչև ՀՀ օրենքով նրա մեղքն ապացուցվելը։