Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Առեղծվածային մահ Երևանում. մարզահամերգային համալիրի մոտ գտնված անտառում տղամարդու մարմին է հայտնաբերվել ծառից կախված»

16 Հուլիսի, 2025

19ed1e73e6cf4f5e0101e6ec412c6149_1752689292.webp

Կասկածելի մահվան դեպք Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտ

Այսօր՝ հուլիսի 16-ին, Երևանում տեղի է ունեցել ողբերգական դեպք։ Առավոտյան ժամը 07:20-ի սահմաններում ոստիկանությունը ստացել է տեղեկատվություն, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտակայքում գտնվող անտառում ծառից կախված դի է հայտնաբերվել։

Ինչպես հայտնի է, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի աշխատակիցներ՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի ղեկավարությամբ:

Տեղում հաստատվել է, որ ստացված տեղեկությունը ճիշտ է։ Ոստիկանական գործողություններին միացել են նաև ՀՀ ՆԳՆ Պարեկային ծառայության աշխատակիցները:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ներկայացուցիչներ, ինչպես նաև Փրկարար ծառայության աշխատակիցներ, որոնք ծառից իջեցրել են դին և տեղափոխել դիատուն:

Նախնական տվյալների համաձայն՝ զոհը Երևանի 46-ամյա բնակիչ Միսակ Խ.-ն է: Իրավապահները սկսել են քննություն՝ պարզելու մահվան հանգամանքները:

Դեպքի վերաբերյալ Մալաթիայի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:

Հիշեցնենք, որ ՀՀ օրենսգրքի համաձայն՝ հանցագործության մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, մինչև դատարանի վճռով նրա մեղավորությունը վերջնականապես ապացուցված չլինի: