Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Ստամբուլի քաղաքապետը դատապարտվեց 1 տարի 8 ամիս ազատազրկման՝ դատարանի վճիռով

16 Հուլիսի, 2025

default.jpg

Ստամբուլի դատարանը դատավճիռ է կայացրել քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի նկատմամբ՝ նրան դատապարտելով 1 տարի 8 ամիս ազատազրկման։ Նա մեղադրվել է Ստամբուլի դատախազին վիրավորելու գործով։

Դատարանի որոշման դեմ կներկայացվի բողոքարկում։ Նախատեսված չէ քաղաքական գործունեության արգելք՝ չնայած մեղադրող կողմի պահանջներին։

Դատական նիստերն անցկացվում են Ստամբուլի Սիլիվրի բանտում, որտեղ Իմամօղլուն գտնվում է մարտից՝ կոռուպցիայի մեղադրանքով ձերբակալվելուց հետո։ Լսումներին ներկա են եղել Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) ղեկավար Օզգյուր Օզելը և քաղաքապետի փաստաբանները։

Գործը հարուցվել է հունվարին՝ Ստամբուլի դատախազ Աքըն Գյուրլեքի հասցեին Իմամօղլուի կտրուկ արտահայտություններից հետո։ Դատախազությունը պահանջել էր մինչև 7 տարի 4 ամիս ազատազրկում և քաղաքական գործունեության արգելք։

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, որը ընտրվել էր 2019 թվականին, ձերբակալվել է մարտի 19-ին կոռուպցիայի և ահաբեկիչների հետ կապերի մեղադրանքով։ Նրա ձերբակալությունից հետո Թուրքիայում բողոքի ցույցեր են սկսվել։ ԺՀԿ-ն, որը աջակցում է Իմամօղլուին, կազմակերպել է հանրահավաքներ ու ստորագրահավաք՝ պահանջելով արտահերթ նախագահական ընտրություններ և նրա թեկնածության աջակցում։