Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Աբովյան» քրեակատարողական հիմնարկի այց. Անահիտ Մանասյանը Սլովակիայի գործընկերոջ հետ տեսակցություն

16 Հուլիսի, 2025

default.jpg

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և Սլովակիայի Հանրապետության իրավունքների հանրային պաշտպան Ռոբերտ Դոբրովոդսկին հուլիսի 16-ին այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ։

Այցի ընթացքում ներկա են եղել Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը, երկու երկրների օմբուդսմանական մարմինների պատասխանատուներ, ինչպես նաև Արդարադատության նախարարության և Քրեակատարողական ծառայության աշխատակիցներ։

Անահիտ Մանասյանը և Ռոբերտ Դոբրովոդսկին «Աբովյան» հիմնարկի տարածքում համատեղ շրջագայություն են կատարել՝ ուսումնասիրելով կանանց և անչափահասների պահման պայմանները, ինչպես նաև նրանց իրավունքների պահպանման հարցերը։ Այդ գործընթացում նրանց ուղեկցել են ՔԾծ պետ Ծովինար Թադևոսյանը և հիմնարկի ղեկավար Հեղինե Մարտիրոսյանը։

Սլովակիայի օմբուդսմանին մանրամասն ներկայացվել են Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկությունների կատարման մեխանիզմները, ազատազրկված անձանց՝ օմբուդսմանի գրասենյակի հետ կապ հաստատելու հնարավորությունները, անանուն բողոքներ ներկայացնելու համակարգը և այլ կարևոր գործիքներ։

Այցի շարունակությամբ Ռոբերտ Դոբրովոդսկին և ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Երևան քաղաքի ձերբակալվածների պահման վայր՝ ՆԳՆ համայնքային ոստիկանության հերթապահ ծառայության տարածքում։

Ոստիկանության ներկայացուցիչների ուղեկցությամբ իրականացված շրջայցի ընթացքում սլովակացի գործընկերը ծանոթացել է ձերբակալվածների պահման պայմաններին, նրանց՝ բժշկական օգնություն ստանալու, արտաքին աշխարհի հետ կապ պահպանելու և այլ իրավունքների իրացման հնարավորություններին։

Անահիտ Մանասյանը նշել է, որ կարևորում է միջազգային գործընկերների հետ համագործակցության ընդլայնումը՝ ներառելով փոխայցերը, փորձի փոխանակումը և համատեղ նախագծերի իրականացումը։