Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Իսրայելը նախազգուշացնում է Սիրիային նոր հարվածների մասին՝ ի պաշտպանություն դրուզների

16 Հուլիսի, 2025

default.jpg

Իսրայելը պահանջում է, որ Սիրիական իշխանությունները իրենց զորքերը դուրս բերեն Էս-Սուվեյդա քաղաքի շրջանից, որը գտնվում է երկրի հարավում և հանդիսանում է դրուզ համայնքի բնակավայր։ Այլ դեպքում իսրայելական բանակը սպառնում է նոր հարվածներ հասցնել սիրիական կառավարական ուժերին։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։

Կացի խոսքով՝ «Սիրիայի ռեժիմը պետք է դադարեցնի ճնշումը Էս-Սուվեյդայի դրուզների վրա և դուրս բերի իր զինյալներին։ Մենք միանշանակ նախազգուշացրել ենք, որ Իսրայելը կպաշտպանի Սիրիայի դրուզներին և կիրականացնի ապառազմականացման քաղաքականություն։ Այս որոշումը վաղուց կայացված է»։

Նա նշել է, որ Իսրայելի պաշտպանական ուժերը կշարունակեն հարվածել սիրիական ռեժիմի զորքերին, մինչև նրանք լիովին դուրս չգան տարածաշրջանից։ Կացը շեշտել է, որ եթե ուղերձը անտեսվի, իսրայելական բանակը «մոտ ապագայում կխստացնի պատասխան գործողությունները»։

Հիշատակենք, որ հուլիսի 15-ին Իսրայելի ռազմաօդային ուժերը մի քանի հրթիռային հարվածներ են կատարել Աս-Սուվեյդայի և Դարաայի նահանգներում գտնվող թիրախների դեմ։ Այդ տարածքները վերահսկվում են Սիրիայի կառավարական ուժերն ու արաբական աշխարհազորայինները։