Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Թրամփը Լոս Անջելեսից հետ է կանչում Ազգային գվարդիայի հազարավոր զինծառայողներին՝ բողոքների ֆոնին

16 Հուլիսի, 2025

default.jpg

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դադարեցնում է Ազգային գվարդիայի 2000 զինծառայողների տեղակայումը Լոս Անջելեսում։ Զորքերը քաղաքում գտնվել են բողոքի ցույցերը վերահսկելու նպատակով։ Այս մասին տեղեկացրել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Շոն Փարնելը։

Ընդհանուր առմամբ, Լոս Անջելեսում տեղակայված է եղել Ազգային գվարդիայի մոտ 4000 զինծառայող և 700 ծովային հետևակային։ Այս պահին պարզ չէ, թե երբ կհեռանան մնացած զորամասերը։

Զորքերին հանձնարարված էր պաշտպանել դաշնային շենքերը և աջակցել ներգաղթի ծառայության աշխատակիցներին՝ ձերբակալությունների ժամանակ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Սպիտակ տուն վերադառնալուց անմիջապես հետո, սկսել է միգրանտների զանգվածային արտաքսումների քաղաքականություն։ Այս քայլը հանգեցրել է բողոքի ակցիաների՝ ուղղված ինչպես Թրամփի, այնպես էլ փոխնախագահ Ջ.Դ. Վենսի դեմ։

Հունիսի սկզբին Լոս Անջելեսի փողոցներում բողոքի ցույցեր են սկսվել, երբ ներգաղթի ծառայությունը ձերբակալել է առնվազն 118 միգրանտի։ Որպես պատասխան՝ Թրամփը հրամայել է Ազգային գվարդիայի զորամասերի տեղակայում՝ անկարգությունները կանխելու համար։ Զորքերը գործել են Կալիֆոռնիա նահանգի ղեկավարության հրամանատարության ներքո։

Կալիֆոռնիայի նահանգապետը Թրամփի որոշումը անվանել է անօրինական, իսկ զորքերի տեղակայումը՝ «իշխանության զավթման փորձ»։