Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«114-ամյա մարաթոնյան վազորդը՝ աշխարհի ամենատարեցը, մահացել է վրաերթի հետևանքով»

15 Հուլիսի, 2025

default.jpg

Աշխարհի ամենատարեց մարաթոնյան վազորդ Ֆաուջա Սինգհը, ով 100 տարին լրացրել էր տասնյակ տարիներ առաջ և շարունակում էր մասնակցել մրցավազքերին, երկուշաբթի մահացել է ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով։ Այս մասին տեղեկացնում է CNN-ը։

Սինգհը 114 տարեկան էր։ Նա ծնվել էր 1911 թվականին Հնդկաստանի Բեաս գյուղում, իսկ հետագայում տեղափոխվել էր Լոնդոն։ 80-ականների վերջին, երբ սկսել էր մասնակցել մարաթոններին, նրան տվել էին «Չալմայով տորնադո» մականունը։

Սինգհը կարողացել էր ավարտել ինը մարաթոնյան մրցավազք՝ ընդհանուր 26.2 մղոն (մոտ 42.2 կմ) տարածություն հաղթահարելով։ Չնայած նա համարվում էր աշխարհի ամենատարեց մարաթոնյան վազորդը, երբեք չէր գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում՝ ծննդյան վկայականի բացակայության պատճառով։ Հնդկաստանի ոստիկանության տվյալներով՝ Սինգհին գրանցված չէր որպես ռեկորդակիր։ Նրա վրաերթի մասին տեղեկություններ հաստատել է Ջալանդհարի ոստիկանության սուպերինտենդանտ Հարվինդեր Սինգհ Վիրկը։ Դեպքը տեղի է ունեցել, երբ Սինգհը քայլում էր իր հայրենի Բեաս գյուղի մոտակայքում՝ Փանջաբ նահանգում։

Վիրավոր Սինգհին տեղափոխել էին Ջալանդհարի Շրիման հիվանդանոց, որտեղ նա մահացել է գլխի և կողերի ծանր վնասվածքներից։

Սինգհը մարաթոններին մասնակցել սկսել էր միայն 89 տարեկանում՝ Անգլիա տեղափոխվելուց հետո, երբ կորցրել էր կնոջն ու որդուն։ Առաջին մարաթոնին մասնակցել էր ընդամենը մի քանի ամիս մարզվելուց հետո։ 2003 թվականին Տորոնտոյի ափամերձ մարաթոնում նա սահմանել էր իր անձնական ռեկորդը՝ 5 ժամ 40 րոպեում հաղթահարելով վազքը։

2011 թվականին Սինգհը կրկին վերադարձել էր Տորոնտո՝ դառնալով պատմության մեջ առաջին հարյուրամյա մարզիկը, ով ավարտել էր մարաթոնյան մրցատարածությունը 8 ժամ 11 րոպե 6 վայրկյանում։

Նրա վերջին մրցավազքը՝ 10 կմ հեռավորության, տեղի էր ունեցել 2013 թվականին Հոնկոնգում։ Դրանից մեկ տարի առաջ՝ 2012 թվականին, նա մասնակցել էր Լոնդոնի Օլիմպիադայի ջահի փոխանցման արարողությանը։ Չնայած նրա ռեկորդները չէին համարվել Գինեսի գրքում, Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը նրան ուղարկել էր շնորհավորական նամակ՝ 100-ամյակի կապակցությամբ։