Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Վարչապետ Փաշինյանը կասկածի տակ է դնում Գարեգին Բ–ի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս լինելու իրավաչափությունը

2 Հունիսի, 2025

2025 թվականի հունիսի 2-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook սոցիալական ցանցում գրառում է կատարել, որում անդրադարձել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի անձնական կյանքի շուրջ շրջանառվող լուրերին՝ մասնավորապես՝ նրա կուսակրոնության ուխտի հնարավոր խախտման հարցին։

«Եթե պարզվի, որ իրոք Գարեգին Բ–ն խախտել է կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն Հայոց Կաթողիկոս, որովհետեւ խնդրո առարկա փաստի առկայության պահից նա չէր կարող լինել կուսակրոն քահանա»,- նշել է վարչապետը։

Վարչապետն ընդգծել է, որ այս հայտարարությունը չի հակասում անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիության սկզբունքին, սակայն այդ սկզբունքը չի կարող գերակա լինել՝ երբ խոսքը վերաբերում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարոյական ու հոգեւոր նկարագրին։

«Խնդիրը բարձրացնում եմ որպես Հայ առաքելական եկեղեցու հետևորդ, որովհետեւ տեսնում եմ հոգեւոր անվտանգության խնդիր։ Ասում եմ նաեւ որպես ՀՀ վարչապետ, որովհետեւ տեսնում եմ պետական անվտանգության խնդիր»,- գրել է Փաշինյանը։

Վարչապետը կոչ է արել, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հստակ դիրքորոշում հայտնի այս իրավիճակի վերաբերյալ, ինչը, իր խոսքով, հիմք կծառայի հարցի հետագա պարզաբանման գործընթացի համար։