Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Հնարավո՞ր է, որ մարդու ուղեղը սպառի հիշողության պաշարը»

15 Հուլիսի, 2025

default.jpg

Մենք հաճախ օգտագործում ենք մեր հեռախոսի ողջ հիշողությունը կամ համակարգչի սկավառակի առավելագույն տարածքը, բայց հնարավո՞ր է ամբողջությամբ օգտագործել մեր ուղեղի հիշողությունը։

Նյարդակենսաբանների կարծիքով՝ առողջ մարդու ուղեղում հիշողության ծավալը ֆիքսված չէ, և դրա լիարժեք օգտագործումը այնքան էլ պարզ չէ։

«Ուղեղի կողմից տեղեկատվության պահպանման հստակ չափանիշ գոյություն չունի, – բացատրում է Բոստոնի քոլեջի հոգեբանության և նյարդաբանության պրոֆեսոր Էլիզաբեթ Քենսինգերը։ – Հիշողությունները կարելի է դիտարկել որպես տվյալներ, որոնք մեզ օգնում են հասկանալ ներկա իրադարձությունները, կանխատեսել ապագան և հիմք հանդիսանալ հետագա ուսուցման համար»։

Սա պայմանավորված է նրանով, որ ուղեղը հիշողությունները չի պահեստավորում առանձին ֆայլերի տեսքով՝ կենտրոնացնելով դրանք մեկ նեյրոնում։ Փոխարենը, յուրաքանչյուր հիշառություն բաշխված է էնգրամ կոչվող նեյրոնների խմբերի միջև։ Այս նեյրոնները փոխկապակցված են և տարածված ուղեղի տարբեր մասերում։

Այս երևույթը, երբ հիշողությունը գրանցվում է բազմաթիվ նեյրոնների կողմից, նյարդակենսաբաններն անվանում են «դերաբաշխված ներկայացում»։ Յուրաքանչյուր նեյրոն կարող է մասնակցել տարբեր հիշողությունների ձևավորմանը՝ ունենալով իր առանձնահատուկ դերը։

Օրինակ, պատկերացրեք 12-ամյակի տարեդարձի երեկույթի հիշողությունը։ Այն չի պահվում որպես մեկ ֆայլ։ Փուչիկների գույները, տորթի համը, ընկերների երգը կամ հուզմունքի զգացողությունը ակտիվացնում են տարբեր հատվածներ՝ տեսողական կեղևը, համային կենտրոնները, լսողական համակարգը և հույզերը կառավարող գոտիները։ Այս բոլոր հատվածների փոխազդեցությունն ու նեյրոնային ակտիվության օրինաչափությունն էլ կազմում են հիշողությունը։

Երբ հետագայում վերհիշում եք այդ իրադարձությունը, ակտիվանում է նույն նեյրոնային կապերի օրինաչափությունը։ Այս մեխանիզմն ունի կարևոր առավելություններ։

Քանի որ նեյրոնները կարող են մասնակցել բազմաթիվ կոմբինացիաների, ուղեղը կարողանում է կոդավորել հսկայական քանակությամբ հիշողություններ։ Որպեսզի հիշողությունները օգնեն մեզ ընդհանրացնել և կանխատեսել, դրանք հաճախ ունենում են համընկնող կառուցվածքներ։ Ըստ Քենսինգերի, հենց սա էլ հիշողության առաջացման հիմնական նպատակն է։