Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«ՌԴ քաղաքացին Երևանում «Toyota Camry»-ով բախվել է բազալտե եզրաքարին ու ծառին․ ծառը տապալվել է, պատճառը՝ «Me…»»

14 Հուլիսի, 2025

Ավտովթար Ծովակալ Իսակովի պողոտայում

Երևանում հուլիսի 14-ին ժամը 18:00-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Ծովակալ Իսակովի պողոտայում՝ Ներքին գործերի նախարարության կրթահամալիրի մոտ։ Իրադարձության հետևանքով ծառ է տապալվել։

Համաձայն նախնական տվյալների՝ ՌԴ քաղաքացի 21-ամյա Ռոբերտ Մ. «Toyota Camry» մակնիշի մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա ծառին։ Ուշադրության արժանի է, որ վթարից տուժածներ չկան։

Տեղում աշխատանքներ են կատարել Երևան քաղաքի Պարեկային ծառայության աշխատակիցները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի ղեկավարությամբ։ Տարածքը սահմանազատել են պարեկներ Սամվել Սողոմանյանն ու Լևոն Գևորգյանը։

Վարորդը սթափության փորձաքննություն է անցել, որի արդյունքում սթափ է ճանաչվել։

Ոստիկանությունն ունի տվյալներ, որ վթարի պատճառ է հանդիսացել «Mercedes G» մակնիշի մեքենայի վարորդի գործողությունը, ով վթարային իրավիճակ է ստեղծել ու տեղից հեռացել։ Կատարվում են միջոցառումներ վարորդին նույնականացնելու ուղղությամբ։

Իրադարձության վերաբերյալ փաստաթղթեր են կազմվում Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում։

Ծանուցում: Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, մինչև նրա մեղավորությունն ապացուցված չլինի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: