Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Արմավիրում վիճաբանությունից հետո կռիվ՝ տան բակում. խայտառակ դեպքի մանրամասներ»

14 Հուլիսի, 2025

a294ec664f1b69f0122e8aded6af9824_1752509801.webp

Հուլիսի 4-ին Արմավիրի մարզում արտակարգ դեպք է գրանցվել։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային վարչության Արմավիրի բաժինը տեղեկություն է ստացել քաղաքացու տան վրա կատարված հարձակման և ավտոմեքենաների վնասվածքի մասին։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տվյալներով՝ հուլիսի 3-ին ժամը 23:30-ին Արմավիրի մարզի Խանջյան գյուղի մոտ 36-ամյա Սահակ Հ․-ն վիճաբանել է 29-ամյա Արման Հ․-ի, 23-ամյա Զավեն Ս․-ի և 26-ամյա Վասիլի Ս․-ի հետ կենցաղային հարցերից ելնելով։ Վիճաբանության ընթացքում կողմերը միմյանց ֆիզիկական վնասվածքներ են հասցրել։

Հետագայում, հուլիսի 4-ին ժամը 02:20-ի սահմաններում, Վասիլ Ս․-ն, Զավեն Ս․-ն և Արման Հ․-ն ժամանել են Սահակ Հ․-ի բակ, որտեղ հայհոյել ու քարերով ու փայտերով ջարդել են նրա «ԳԱԶ 3110», «ԳԱԶ 53» և «ՎԱԶ 2102» մակնիշի ավտոմեքենաների ապակիները, ինչպես նաև տան պատուհանները՝ զգալի գույքային վնաս պատճառելով։

Ոստիկանությունը փաստաթղթեր է կազմել և դեպքի նյութերը փոխանցել ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային վարչություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցագործության մեջ կասկածյալը համարվում է անմեղ, մինչև նրա մեղավորությունն ապացուցվի դատարանի վճռով՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի համաձայն: