Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Ճանապարհների տեղեկատու» հավելվածը գործարկվել է․ քաղաքացիները հնարավորություն ունեն ճանապարհային խնդիրները զեկուցելու

14 Հուլիսի, 2025

default.jpg

Մեկնարկել է «Ճանապարհների տեղեկատու» (Arm Roads Info) բարելավված բջջային հավելվածը։ Մեր լրատվականին այս մասին տեղեկացրել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ Հիմա բնակիչները կարող են օգտագործել հավելվածը՝ ճանապարհային խնդիրներն ու թերությունները գրանցելու, տեղեկություն ստանալ դրանց վերացման մասին և հետևել գործընթացին։

Ծրագիրն անվճար է և հասանելի՝ PlayMarket- ում ու AppStore-ում: Այն նախատեսված է Հայաստանի միջպետական և հանրապետական ճանապարհների համար։

Միայն թե ձեր գտնվելու վայրը նշեք, լուսանկարեք խնդիրը, գրեք մեկնաբանություն և նշեք էլ. հասցեն ու արդեն կնպաստեք ճանապարհային ցանցի զարգացմանը։

Բոլոր ներկայացված տեղեկությունները հասանելի կլինեն «Հաղորդված թերություններ» բաժնում։ Հավելվածն ունի նաև եռալեզու ուղեցույց, որը կհեշտացնի օգտագործումը։