Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Երևանում ողբերգություն. Դավթաշենի կամրրջի տակ՝ դժվարանցանելի հատվածում, հայտնաբերերվել է տղամարդու մարարմին, փրկարարները ժամանել են դուրս բերելու համար

13 Հուլիսի, 2025

75d7e2270d96cb4023a5d6a327bf07ca_1752424305.webp

Հուլիսի 13-ին Երևանում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Ժամը 19:00-ի սահմաններում ՆԳՆ Դավթաշենի ոստիկանության բաժին և Երևանի պարեկային ծառայության 1-ին գումարտակ ստացել են տեղեկատվություն, թե Դավթաշենի կամրջից տղամարդ է ցած նետվել։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տվյալներով՝ դեպքի վայր են ժամանել ոստիկանության Դավթաշենի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Արմեն Հարությունյանի գլխավորությամբ։

Նույնպես ժամանել են Երևանի պարեկային ծառայության 1-ին գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցներ՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի և նրա տեղակալ Դավիթ Նիկողոսյանի ղեկավարությամբ։

Տարածքում անվտանգության ապահովմամբ զբաղվել են վաշտի ավագ պարեկ Հովսեփ Հովհաննիսյանը, ինչպես նաև պարեկներ Արթուր Թևոսյանն ու Մարիամ Պողոսյանը։

Ինչպես նաև դեպքի վայր է ժամանել Երևանի №12 հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկը։

Դավթաշենի կամրջի տակ՝ դժվարանցանելի հատվածում, փրկարարներն ու իրավապահները հայտնաբերել են մոտ 30 տարեկան տղամարդու մարմին։

Տեղեկատվությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ-Դավթաշենի քննչական բաժին, որտեղից ժամանել է խումբ՝ բաժնի պետ Էդգար Բալոյանի գլխավորությամբ։

Քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել, ներկայումս պարզվում է մահացածի ինքնությունը։

Լուսանկարներ՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում: Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի վերջնական դատավճռով։