Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին. ահաբեկչության կազմակերպման վերաբերյալ պնդումներն սկզբնօրինակում անհիմն են եղել

13 Հուլիսի, 2025

default.jpg

Կրկին հաստատվում է, որ ահաբեկչության կազմակերպման մասին պնդումները սկզբից ի վեր հիմնազուրկ են եղել։ Այս մասին նշված է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հրապարակած հայտարարության մեջ։

Հուլիսի 13-ին ՁԵՊՎ–ից ազատ է արձակվել վերջին օրերին անօրինական ձերբակալված հինգ անձանցից յուրաքանչյուրը։ Նրանցից ոչ մեկի դեմ մեղադրանք չի առաջադրվել՝ օրինական հիմքերի բացակայության պատճառով։

Ավելի վաղ երկու ամսով կալանքի տակ էր վերցվել 18–ամյա Անդրանիկ Չամիչյանը, որի մոտ հայտնաբերվել էին սթրայքբոլ խաղի համար նախատեսված օրինական պարագաներ։

Մեկ այլ քաղաքացու նկատմամբ ևս կիրառվել է երկամսյա կալանք։ Նրա բնակարանում հայտնաբերվել էր մեկ նռնակ, սակայն հետաքննությունը հրաժարվել է ահաբեկչության կազմակերպման մեղադրանքից։ Քաղաքացին կալանավորվել է միայն ապօրինի զինամթերք պահելու մեղադրանքով։

Վերահաստատվում է, որ ահաբեկչության կազմակերպման մեղադրանքները քաղաքական նպատակադրմամբ էին և ուղղված էին հասարակության մոլորեցնելուն։

Լրատվամիջոցների ներկայացուցիչներին հրավիրում ենք մասնակցելու հուլիսի 14-ին, ժամը 14:00–ին ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում (Հանրապետության 30) կայանալիք մամլո ասուլիսին, որտեղ գործով ներգրավված փաստաբանները մանրամասն կպատմեն քրեական գործերի հանգամանքների մասին։